«Վառվող առաջարկներ» Wildberries-ում․ ի՞նչպես են ուկրաինական հարվածներն ազդել հայ վաճառողների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Ուկրաինական ԶՈւ-ն մեկ օրում ռուսական Wildberries-ի 3 պահեստի է հարված հասցրել՝ Պերմում, Պենզայում և Ուդմուրտիայում։ Հարվածները շարունակվում են արդեն ավելի քան 10 օր։ Ուկրաինական կողմը պնդում է՝ պահեստները ծառայել են ռազմական նպատակների համար։

«Խոցվել են երկու նշանակալի լոգիստիկ օբյեկտներ Մոսկվայի և Տամբովի շրջաններում, ռազմաճակատի գծից ավելի քան 500 և մոտ 700 կիլոմետր հեռավորության վրա: Դրանք ներգրավված էին ագրեսորի կողմից՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության և նավիգացիոն սարքավորումների համար պատժամիջոցների տակ գտնվող բաղադրիչների մատակարարումն ապահովելու համար»,- առաջին հարվածի ժամանակ նշել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

ՌԴ իշխանությունը հերքում է ուկրաինական կողմի պնդումը։  

«Այդպես չէ։ Կիևը շարունակում է հարվածներ հասցնել քաղաքացիական օբյեկտներին»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Չնայած Ռուսաստանի իշխանությունների հավաստիացումներին՝ ուկրաինական ԱԹՍ-ները շարունակում են խոցել լոգիստիկ կենտրոններն ու պահեստները։ Մինչ այս պահը հայտնի է Wildberries-ի 14 պահեստի վրա հարվածների մասին։

Wildberries ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն էր տարածել․ «Մի՛ կասկածեք, մենք ձեզ այս խնդրի հետ մենակ չենք թողնի։ Ավելի վաղ նշել էի, որ հետևանքները գնահատելու համար ժամանակ է անհրաժեշտ։ Արդեն հանձնարարել եմ թիմին արագացնել աշխատանքը, և շատ շուտով կկարողանանք ձեզ թարմացված տեղեկություն տրամադրել»։

Պարզվում է՝ Wildberries-ը պաշտոնապես պատասխանատվություն չի կրում անօդաչուների հարձակումների հետևանքների համար։ Հուլիսի 7-ին՝ առաջին հարվածից 11 օր առաջ, ընկերությունը փոփոխել էր առաջարկի պայմանները։ Անօդաչուների հարձակումները դասվել էին «անհաղթահարելի ուժի» հանգամանքների շարքին, ինչը Wildberries-ին պաշտոնապես ազատում էր ապրանքների արժեքը փոխհատուցելու պարտավորությունից։ Փոխհատուցումները վճարել սկսելուց մի քանի ժամ անց վաճառողները սկսել են բողոքել փոխհատուցումների անբավարար չափից։  

Հրդեհված պահեստներում ապրանքներ են ունեցել նաև Հայաստանից աշխատող տնտեսվարողները, նրանց մեծ մասը նույնպես բողոքում է փոխհատուցման փոքր չափերից, սակայն կան տնտեսվարողներ, որոնք անգամ շահել են ստեղծված իրավիճակից։

Wildberries-ում վաճառքներ իրականացնող տնտեսվարողներից մեկը Factor TV-ի հետ զրույցում նշեց․ «Վերջերս սերտիֆիկատներ էին մտցրել, որ պիտի սերտիֆիկացվեն ապրանքները։ Դրա պատճառով ընդհանրապես վաճառք չունեինք մոտ երկու-երեք ամիս, բայց էս դրոնների հարձակումներից հետո ակտիվացել են վաճառքները։ Բայց հիմնականում գնում են տեղացիները,մեր ապրանքների ցուցադրությունը շատացել է, դա է զգացվում»:

Իրավիճակը լավացել է այն վաճառողների մոտ, որոնք իրենց ապրանքը ՌԴ-ում չէին պահեստավորել, այն Հայաստանից էին առաքում։ 

Factor TV-ին Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ գերատեսչությունը կապի մեջ է տնտեսվարողների և Wildberries-ի գործընկերների հետ, իսկ կրած վնասների չափերը դեռ ճշտվում են։ 

Մինչ այդ, վաճառողները փորձում են հարմարվել ստեղծված իրավիճակին․ մեր զրուցակցի գնահատմամբ՝ նրանց մի մասը կարող է տեղափոխվել մրցակից Ozon հարթակ։ Իսկ շարունակվող հարձակումները ցույց են տալիս, որ Wildberries-ի պահեստների շուրջ ռիսկերը դեռ չեն նվազել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան