Պուտինը ստիպում ՀՀ-ին հանրաքվեի գնալ՝ հաշվարկով, որ ԱԺ անցած ռուսամետները կտապալեն այն․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
Բոլորը

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի համոզմամբ՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ կիրառվող տնտեսական սահմանափակումները քաղաքական ճնշման գործիք են՝ ուղղված Հայաստանի ինքնուրույն արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման դեմ։ Factor TV-ի հետ զրույցում նա վերլուծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունը, Պուտինի՝ հանրաքվեի վերաբերյալ առաջարկին և ռուս-հայկական հարաբերությունների ներկա լարվածությանը։

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով կասկածի տակ է դրվում ԵԱՏՄ-ի ճակատագիրը, Օրդուխանյանը նշել է, որ Ռուսաստանի գործողությունները պետք է դիտարկել աշխարհաքաղաքական համատեքստում։ «Ակնհայտ է, որ այդ պատժամիջոցները քաղաքական ազդեցության լծակի տեսքով են գործածվում, և դրանք խոշոր հաշվով ուղղված են Հայաստանի կողմից ինքնուրույն քաղաքական որոշումներ կայացնելու դեմ»,- ասել է նա։ Քաղաքագետի խոսքով, Ռուսաստանը, գիտակցելով Հայաստանի տնտեսական կախվածությունը ռուսական շուկայից, փորձում է այս լծակներով թուլացնել Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հավակնությունները։

Ի պատասխան այն դիտարկման, թե Հայաստանը պե՞տք է հաշվի առնի Ռուսաստանի ռազմավարական շահերը, Օրդուխանյանը հակադարձել է. «Իսկ Ռուսաստանը պե՞տք է հաշվի առնի Հայաստանի Հանրապետության շահերը։ Այդ «փոքր երկրի սինդրոմով» մենք արդեն դարերով տառապում ենք, և այդ մտակաղապարը նաև թույլ չի տվել, որպեսզի մեր պետությունը մի քիչ առաջ նայի, ինքնուրույնության մասին մտածի»։

Քաղաքագետը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկը որակել է Հայաստանի ներքին գործերին միջամտություն։ «Ինչո՞ւ հենց հիմա հանրաքվեի հարցը այդպես հիշատակում են, փորձում են ստիպել անել։ Սա, ըստ էության, միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, որովհետև հանրաքվեի հարցը Հայաստանի Հանրապետության ներսում որոշվող հարց է»։ Ըստ նրա՝ Ռուսաստանը փորձում է օգտագործել այն իրավիճակը, որ ընտրությունների արդյունքում եվրոպական ինտեգրման օրակարգով հանդես եկող ուժերը խորհրդարան չեն անցել, և այս պայմաններում, տնտեսական ճնշումների ֆոնին, հանրաքվեն կարող է տապալվել։

Օրդուխանյանի կարծիքով, Ռուսաստանի այս քաղաքականությունը կարող է հակառակ արդյունքն ունենալ. «Իրականում [սահմանափակումները] հակառակ էֆեկտն են ունենում, ավելի շատ են նպաստում, որ Հայաստանը ԵՄ-ի հետ մերձենա, որովհետև եթե մի կողմը ճնշվում և սահմանափակվում է, ինքը պետք է փորձի գտնել, ավելի արագ գտնել այն այլընտրանքները, որոնք, ենթադրենք, կարող են և բացակայել»։

Խոսելով ռուսամետ գործիչների դեմ հարուցված քրեական գործերի մասին՝ քաղաքագետը նշել է, որ այս հարցերի շուրջ քաղաքական շահարկումները պայմանավորված են Հայաստանում չկայացած արդարադատական համակարգով։ «Եթե մենք ունենայինք կայացած արդարադատական համակարգ, այս բոլոր կասկածները, հարցադրումները, որոնք օբյեկտիվորեն առաջանում են մեր մոտ, դրանք ուղղակիորեն պայմանավորված են այն հանգամանքով, որ, ցավոք սրտի, մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում արդարադատական համակարգը չի կայացել այնպես, որ մենք որևէ նման երևույթի նկատմամբ կասկած չունենանք»,- եզրափակել է Էմիլ Օրդուխանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան