Ռուսաստանը բենզինի արտահանման արգելքը երկարաձգել է մինչև 2027 թվականի հունվարի վերջը

Լուրեր

06.11.2026 | 15:34
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի կառավարությունը մինչև 2027 թվականի հունվարի 31-ը նոր արգելք է սահմանել բենզինի, դիզելային վառելիքի և այլ տեսակի  վառելիքների արտահանման վրա։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, որին վկայակոչում է Current time-ը։

«Որոշումը կայացվել է՝ վառելիքի ներքին շուկայում կայունությունը պահպանելու համար»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ։

Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Ռուսաստանի իշխանությունները մտադիր են երկարաձգել վառելիքի արտահանման արգելքը։ Այնուամենայնիվ, այդ ժամանակ նա պնդել էր, որ արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև 2026 թվականի վերջը, իսկ դիզելային վառելիքի արտահանման արգելքը կվերացվի «շուկայի վերականգնմանը զուգընթաց»։

Ապրիլին Ռուսաստանը բենզինի արտահանման լիակատար արգելք էր սահմանել՝ ակնհայտորեն մեծ պահանջարկի շրջանում դեֆիցիտը կանխելու համար։ Իսկ հունիսին Ռուսաստանի կառավարությունը երկրից ավիացիոն կերոսինի արտահանման արգելք էր սահմանել։

Արգելքները մտցվել են Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա շարունակվող հարվածների և Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին, որը հանգեցրել է նավթի գների բարձրացման և հեռանկարում համաշխարհային շուկայում ավիացիոն վառելիքի դեֆիցիտի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի