Պուտինը վախենում է Հայաստանի եվրոպական ընտրությունից․ ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է նախկին խորհրդային հանրապետությունների ու Եվրամիության մերձեցումից և փորձում է վախեցնել Հայաստանին երկկողմ հարաբերությունների վատթարացման հնարավորությամբ: Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը։

Կասյանովի կարծիքով՝ Մոսկվայի ճնշումը Երևանի վրա կշարունակվի խորհրդարանական ընտրություններից հետո, քանի որ Ռուսաստանի ղեկավարությունը պատրաստ չէ ընդունել Հայաստանի ինքնուրույն արտաքին քաղաքական կուրսը: Նա կարծում է, որ այս հարցում Ռուսաստանի ներկայիս իշխանությունների հետ փոխզիջումն անհնար է. Մոսկվան կօգտագործի տնտեսական, էներգետիկ և ճնշման այլ լծակներ: Միաժամանակ, նա կոչ է արել Հայաստանին հետևողականորեն հետևել ընտրություններում հասարակության կողմից աջակցվող կուրսին։

Նա նաև անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմին: Կասյանովի խոսքով՝ Պուտինը հասկանում է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը, բայց այլևս ի վիճակի չէ այն ինքնուրույն դադարեցնել: Մինչդեռ, պատերազմից և դրա հետևանքներից դժգոհությունն աճում է նույնիսկ նախկինում կառավարությանը հավատարիմ ռուսաստանցիների շրջանում, չնայած այն դեռևս չի վերածվել զանգվածային բողոքի ցույցերի: Կասյանովը վստահ է, որ եթե Պուտինը հեռանա պաշտոնից, նրա ցանկացած իրավահաջորդ կձգտի հնարավորինս արագ ավարտել պատերազմը և սկսել վերականգնել հարաբերություններն Արևմուտքի ու հարևան երկրների հետ։

Նախկին վարչապետը Պուտինից հետո Ռուսաստանի անխուսափելի վատթարացման մասին պնդումներն անվանել է «կրեմլյան նարատիվ», որն ակտիվորեն տարածվում է, այդ թվում՝ Արևմուտքում։ Նա կարծում է, որ անցումային շրջանը դժվար ու երկար կլինի, և Պուտինից հետո առաջին ընտրությունները կարող են պահպանել իմիտացիոն բնույթը, քանի որ իշխանությունը կմնա գործող համակարգի ներկայացուցիչների ձեռքում։ Այնուամենայնիվ, նույնիսկ «պուտինյան ոճի» նոր ղեկավարությունը ստիպված կլինի աստիճանաբար չափավորել ներքին և արտաքին քաղաքականությունը։

Կասյանովը նաև խոսել է այն մասին՝ արդյո՞ք Ռուսաստանի ժողովրդավարական ընդդիմությունը պահպանել է կապը հասարակության հետ, ինչպիսի՞ն կարող է լինել ընդդիմադիր ուժերի վերադարձը երկրի քաղաքական կյանք, և ինչո՞ւ իշխանափոխությունից հետո Պուտինի ներկայիս դաշնակիցները կարող են սկսել հեռանալ նրա ժառանգությունից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան