Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ազատել նորակառույց մանկապարտեզի տնօրենին՝ սանհանգույցների անմխիթար վիճակի և սանիտարահիգիենիկ կանոնների խախտման պատճառով։ Կառավարության նիստի ընթացքում վարչապետն ազդարարել է չնախատեսված այցերի շարքի մեկնարկի մասին՝ դպրոցներ, մանկապարտեզներ և զորամասեր՝ նպատակ ունենալով տեսնել հաստատությունների իրական վիճակը՝ առանց նախապես կազմակերպված «շպարված» տեսարանների։ «Ես չնախատեսված այցեր եմ կատարել մի քանի տեղեր և նորակառույց մանկապարտեզներից մեկում …

