Կառավարությունը հաստատել է որոշում, որով 63 միլիոն 735 հազար դրամ կհատկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսի անցկացումն ապահովելու համար։ Որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 9–ի նիստում։ Կոնգրեսը կանցկացվի հուլիսի 22-24-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Այս տարվա միջոցառումը նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։Որոշման հիմնավորման համաձայն՝ կոնգրեսի օրակարգում կլինեն միջազգային դրամաշնորհային ծրագրերը, թվային հումանիտար գիտությունները, վերջին մեկ …

