Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խորհրդարանում իր հարազատների աշխատանքի և հովանավորչության վերաբերյալ շահարկումներին, հայտարարել է, որ իր կինը խորհրդարանում աշխատել է դեռևս այն ժամանակ, երբ ինքը պատգամավոր չէր։ «Իմ կինը Ազգային ժողովում աշխատել է ինձնից առաջ, այսինքն՝ երբ որ ես դեռ այստեղ չէի, ինքը այստեղ աշխատում էր։ Հիմա դեկրետի մեջ է …

