ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի նախագահի աշխատակազմի գլխավոր տնօրեն Անտուան Շուքեյրի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները, իսկ հայկական կողմը վերահաստատել է Լիբանանին շարունակական աջակցություն ցուցաբերելու հանձնառությունը՝ ընդգծելով նաև նախագահների աշխատակազմերի միջև համագործակցության ինստիտուցիոնալ ամրապնդման կարևորությունը։ «Հուլիսի 8-ին Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան …

