«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
Բոլորը

Ազգային ժողովում ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Խորհրդարանում իր ելույթը սկսեց նկատառումով, որ ընդդիմության կողմից Ռուբեն Ռուբինյանին ուղղված հարցերը՝ Թուրքիայում լինելու կամ թուրքերի հետ շփվելու վերաբերյալ, «դեժավյու» են հիշեցնում։

«Այն ժամանակ էլ էին նույն հարցերը տալիս, բայց դա ձեզ լավ տեղ չտարավ․ «Պատիվ ունեմ»-ը հայտնվեց չգիտեմ որտեղ, իսկ «Հայաստան» դաշինքը կրճատվեց երեք անգամ»,- հիշեցրեց Ալեքսանյանը՝ կոչ անելով ընդդիմադիրներին օգտվել իշխանության «անշահախնդիր» խորհուրդներից։

Անդրադառնալով ընդդիմության ակնարկներին, թե Ռուբինյանը կարող էր կապեր ունենալ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, Ալեքսանյանը հակադարձեց, որ հենց ընդդիմության առաջնորդի անձնագրային գործում է գրված «ՖՍԲ» անվանումը։

«Ու դա էլ էլի ձեզ լավ տեղ չի տանելու, ավելին՝ դա ձեզ նույնիսկ փակուղի է տանում, որովհետև այդ դեպքում ձեր արգումենտներն էլ մեծ հաշվով լավ չեն աշխատում»։

Ալեքսանյանն իր ելույթում անդրադարձ կատարեց նաև «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի քրեական գործին, ընդգծելով, որ ՔԿ-ի բացահայտումներով, այդ գործընթացում ներգրավված է եղել նաև Արեգնազ Մանուկյանը։

«Անդրանիկ Թևանյանի մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Մեղադրվում է նրա համար, որ այստեղ՝ այս դահլիճում հնչած պետական գաղտնիքները 600-700 հազար եվրոյով (անմեղության կանխավարկածը չխախտելով) վաճառել է օտարերկրյա հատուկ ծառայություններին։ Եթե չեմ սխալվում ու նորից անմեղության կանխավարկածը չխախտելով՝ Արեգնազ Մանուկյանն էլ մեղադրվում է նրա մեջ, որ փոխանցել է այդ գաղտնիքները էլի ձեր խմբակցության պատգամավոր պարոն Թևանյանին։ Հիմա այս ամեն ինչից ելնելով՝ դուք իրո՞ք ուզում եք, որ մենք շարունակենք այս հատուկ ծառայությունների ու մնացածի մասին խոսակցությունը»,- նշեց Ալեքսանյանը։

Իր ելույթում Ալեքսանյանն անդրադարձավ նաև դատական համակարգին և փաստաբանների վարձավճարների։ Նա պնդեց, որ մինչև 2018 թվականը նույնիսկ ամենալավ փաստաբանը չէր կարող բարձր եկամուտներ ունենալ, քանի որ «հարցերը ուրիշ կերպ էին որոշվում»։

«Այսօր Արամ Վարդևանյանը տարեկան 40 միլիոն դրամ է ստանում միայն «Տաշիր Գրուպ»-ից։ Դա մեր իշխանության ձեռքբերումն է, որ ստեղծել ենք աշխատող արդարադատության համակարգ։ Մենք՝ որպես իշխանություն ստեղծել ենք այնպիսի արդարադատության համակարգ, որն աշխատում է, որի շնորհիվ փաստաբանները՝ հանձինս պարոն Վարդևանյանի, նմանատիպ աշխատավարձ են ստանում, և մենք շատ ողջունում ենք դա։ Այնուամենայնիվ, պարոն Վարդևանյան, ձեր հայտարարագիրը մեր իշխանության ձեռքբերումների մեջ է։ Դրա համար նաև կեսկատակ ես պարբերաբար ասում եմ, որ պարոն Վարդևանյանը մեր ամենահավատարիմ ընտրողներից մեկն է, ի դեպ բոլոր ընդդիմադիր փաստաբանները․․․ դե այո, ես կեսկատակ դրա համար եմ ասում, պարոն Վարդևանյան, բայց հաշվի առնելով, որ կատակի կեսը միշտ ճշմարտություն է»։ Վերջում պատգամավորը վերահաստատեց իր աջակցությունը Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը՝ հույս հայտնելով, որ նույնիսկ ընդդիմադիր պատգամավորները, մասնավորապես Աննա Գրիգորյանը, կողմ կքվեարկեն Ռուբինյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։