«Ավինյանը «Մուլտի Վելնես»-ն է խլում, Կոնջորյանի կինը՝ հազարավոր դոլարներ աշխատավարձ, Ռուբինյանի եղբայրը՝ պաշտոն ստանում». Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:12
Վայոց ձորի 2 համայնքներում հողատարածքներ են ապօրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը
03.08.2026 | 13:02
Իրանը հայտնել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ներկայում բանակցություններ չեն ընթանում
03.08.2026 | 12:53
«Ավինյանը «Մուլտի Վելնես»-ն է խլում, Կոնջորյանի կինը՝ հազարավոր դոլարներ աշխատավարձ, Ռուբինյանի եղբայրը՝ պաշտոն ստանում». Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:47
Պատգամավորներն ԱԺ նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 12:45
Ինչու եմ ես «պրիմիտիվ» ժեստի համար 2 ամիս կալանավորվել. Ռուբեն Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
Բոլորը

Ազգային ժողովում ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկման «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով «քաղաքական հետապնդումներին», պետական հովանավորչությանը և իշխանավորների հարազատների «աննախադեպ» կարիերային հաջողություններին։

Պատգամավորը հակադարձեց իշխանական թևի այն ելույթներին, որտեղ նրանք նշում էին, որ կալանավորված քաղաքական գործիչները հետապնդման զոհ չեն։ Նա օրինակ բերեց Գագիկ Ծառուկյանին և Սամվել Կարապետյանին, նշելով, որ նրանց խնդիրները սկսվել են հենց այն պահին, երբ հնչեցրել են իշխանությանը հակառակ քաղաքական դիրքորոշումներ։

«Սամվել Կարապետյանը 2021 թվականից հետո հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, և այն պահից սկսած, երբ հնչեցրել է որևէ միտք, որը ձեր քաղաքականությանը հակառակ է, միանգամից հայտնվել է կալանքի տակ։ Եթե այսօր Ռոբերտ Քոչարյանը չզբաղվեր քաղաքականությամբ, նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում չէր լինի։ Այսինքն՝ ում նկատմամբ հարուցել քրեական գործ, բացառապես պայմանավորված է նրանով, թե տվյալ մարդը քաղաքականության մեջ է, թե ոչ, և ինչպիսի դրսևորումներ այն ունի։ Որովհետև բազմաթիվ մարդիկ, ում վերաբերյալ դուք դիրքորոշումներ եք ունեցել, ու վատ առումով դիրքորոշումներ, բայց եթե այդ մարդիկ հիմա ձեր կողքին են, իրենք ընդհանրապես խնդիր չունեն․ իրենք դառնում են «օլիգարխից» միանգամից «խոշոր սեփականատեր» ու դրանով ավարտվում է։ Այնպես որ, քաղաքական հետապնդումը բացառապես մարդկանց քաղաքական դիրքորոշումներ հնչեցնելու բերումով է, որ իրականացվում է»,- նշեց Գրիգորյանը։

Ելույթի հիմնական մասում ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ իշխող ուժի հարազատներին պաշտոնի նշանակելուն։ Պատգամավորը շեշտեց՝ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը՝ Լևոն Ռուբինյանը բարձր պաշտոններ է ստացել «Ամիո բանկում» և «Վիվա Արմենիայում» հենց այն բանից հետո, երբ պետությունը այդ ընկերություններում ձեռք է բերել զգալի մասնաբաժիններ «Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նշանակվել է «Ամիո բանկի» վարչության նախագահի առաջին տեղակալ, բիզնեսի զարգացման գլխավոր տնօրեն։ Առաջին հայացքից ի՞նչ մի խնդիր կա․ հա, մարդը՝ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը, նշանակվել է բանկում կարևոր պաշտոնի։ Ամբողջ հարցն այն է, որ «Ամիո բանկի» 25%-ը պատկանում է կառավարությանը։ Եվ այն բանից հետո, երբ կառավարությունը 25% մասնաբաժին է ձեռք բերում «Ամիո բանկում», այդ պահից հետո է, որ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նշանակվում է տվյալ բանկում բարձրաստիճան պաշտոնյա։ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նաև հանդիսանում է «Վիվա Արմենիա» կառավարման մարմնի անդամ։ Էլի առաջին հայացքից ի՞նչ խնդիր կա․ հիմա «Վիվա Արմենիայում» տվյալ մարդը որոշակի պաշտոն է զբաղեցնում։ Ամբողջ խնդիրն այն է, որ «Վիվա Արմենիայում» կառավարությունն ունի 20% մասնաբաժին»։

 

«Արարատ Միրզոյանի կինը հանդիսանում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ղեկավար։ Որպեսզի մոտավոր պատկերացնեք՝ սա ինչ է, դա «Անիվ» հիմնադրամի քույր կազմակերպությունն է։ Հիշում ենք բոլորս «Անիվ» հիմնադրամով մոտ 25 միլիարդ վատնված գումարները։ Հիմա վատնեցին, Ավինյանը հանգիստ իր համար հիմա էլ «Մուլտի Վելնես»-ն է խլում ու դրանից մեծ գոհունակությամբ հայտարարություններ անում։ Հիմա ստեղծել են այլ հիմնադրամ, և ո՞վ պետք է ղեկավարի այդ հիմնադրամը․ իհարկե որևէ պաշտոնյայի կին, այս դեպքում՝ Արարատ Միրզոյանի կինը։ Ես իհարկե բացարձակ խնդիր չունեմ ոչ Արարատ Միրզոյանի կնոջ հետ, ոչ Լևոն Ռուբինյանի հետ և մնացածի․ կարող է լավ էլ մարդիկ են, լավ էլ մասնագետներ են։ Բայց այդ ո՞նց է ստացվում, որ հենց պետությունը, կառավարությունը որոշակի մասնաբաժին է ձեռք բերում, այնտեղ գնում են բարձր աշխատավարձով պաշտոններ են զբաղեցնում»։

Հատուկ անդրադարձ կատարվեց նախկին նախարար Գնել Սանոսյանին, ով, ըստ պատգամավորի, «Լիդիան» ընկերությունում, որտեղ պետությունը մասնաբաժին ունի, ստանում է 7 միլիոն դրամ աշխատավարձ։

«Էլի լավ է անում, բայց մեր հանրությունը այդպես էլ չիմացավ՝ Գնել Սանոսյանին ինչո՞ւ էին հեռացրել աշխատանքից։ Եթե նախարար է եղել, իրան հանել են, ուրեմն մի բան էլ լավ չի արել։ Ո՞նց են տարել ավելի լավ, տենց պատասխանատու գործի նշանակել։ Ընդ որում, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Գնել Սանոսյանի հեռացումից առաջ հեռացվել է նախարարության ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը, իսկ նրա հոր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Դրանից հետո Գնել Սանոսյանը դուրս է գալիս աշխատանքից և գնում է 7 միլիոն դրամ աշխատավարձով բավականին պատասխանատու աշխատանքի։ Նույնը նաև Ռոմանոս Պետրոսյանը․ պարոն Կարապետյան, Ձեր հաշվին 5 միլիոն աշխատավարձ է ստանում։ Ամբողջ ՀԷՑ-ը բոլորը ՔՊ-ականներն են, լավ «դզված» են ձեր հաշվին։ Մի տեսակ, ռուսերեն ասած՝ «աբիդնո» է, չէ՞, որ մարդիկ ձեր հաշվին այսքան հարստանում են»,- Նարեկ Կարապետյանին դիմելով նշեց Աննա Գրիգորյանը։

Վերջում պատգամավորը հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։