Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել

Լուրեր

27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բոլորը

Լիխտենշտեյնը խոշոր կիբերհարձակման զոհ է դարձել, որի հետևանքով գողացվել են 31,000 անձանց անձնական տվյալները, հայտնել է երկրի առավարությունը։ Անհայտ անձինք կոտրել են «Տնտեսապես իրավասու անձանց գրանցամատյանը» (VwbP), որը պարունակում էր ընկերություններ և հիմնադրամներ ներկայացնող անձանց տվյալների պատճենները, հաղորդում է ORF-ը, փոխանցում է DW-ն։

LLV.li-ի ռեեստրը ներկայում անհասանելի է օգտատերերի համար։ Էջում նշված է, որ «տեխնիկական սպասարկման աշխատանքներ» են իրականացվում։

«Ներկայիս տեղեկատվության համաձայն՝ չկա որևէ ցուցում, որ համակարգում տվյալները փոփոխվել կամ ջնջվել են»,- հայտարարել է կառավարությունը։

Նախնական տվյալներով՝ հարձակվողները հուլիսի 30-ին անօրինական կերպով մուտք են գործել VwbP: Դրանից հետո սկսվել է միջադեպի համապարփակ վերլուծություն։ Հուլիսի 31-ին կառավարությունը տեղեկացվել է, որ հնարավոր է՝ տեղի է ունեցել հաջող կիբերհարձակում։ Օգոստոսի 1-ին արդեն կառավարությունը ստացել է նախնական հետաքննության առաջին հաստատված արդյունքները։

Իշխանությունները հայտարարել են հակաճգնաժամային շտաբի ստեղծման մասին: Ըստ dpa գործակալության՝ խումբը գլխավորում են վարչապետ Բրիգիտե Հաասը և արդարադատության նախարար Էմանուել Շեդլերը:

Կառավարությունը հայտարարել է, որ ռեեստրը վարում էր փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման համար: Կիբերհանցագործների դրդապատճառները պարզվում են։

41,000 բնակչություն ունեցող Լիխտենշտեյնն աշխարհի ամենահարուստ երկրներից է մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի ցուցանիշով: Ֆինանսական և բանկային ծառայությունները համարվում են երկրի ամենաշահութաբեր ոլորտներից մեկը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի