Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման օրենքով սահմանված նախազգուշացում կիրառելու կամ անհետաձգելի միջամտության որոշումները վիճարկող հայցադիմումները վարչական դատարան այլևս չեն ներկայացվելու։ Փոխարենը, դրանք քննվելու են Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, իսկ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան գլուխն ուժը կորցրած է ճանաչվելու։ Այսպիսի նախագիծ է շրջանառության մեջ դրել Արդարադատության նախարարությունը։ Նախագծի համաձայն՝ նախազգուշացում կիրառելու որոշումը վիճարկող …

