Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքակաները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հերքում է մամուլի հրապարակումները, թե խմբակցությունում իր հետ կապված խնդիրներ կան, և իրեն հնարավորություն է տրվել ելույթ ունենալ ու ներողություն խնդրել սակրավորների վերաբերյալ իր հայտարարությունների համար։

«Ով որ հրապարակել է, նա էլ պիտի մեկնաբանի։ Ես ինչի՞ պիտի մեկնաբանեմ։ Ես ստիպված եկել եմ հաջորդ օրը մեր խմբակցության հետ վիճել եմ, որ իրենց գրածը սուտ դուրս չգա»,- ասել է Ղազարյանը՝ նշելով, որ նման բան գոյություն չունի։

Նրա խոսքով՝ որպես պատգամավոր՝ ինքը խմբակցությունում ազատ է իր խոսքը կառուցելու հարցում։ Իսկ սակրավորների թեման, ըստ Ղազարյանի, «անհարկի քաղաքականապես շահարկվող թեմա է»։

Պատգամավորը նշել է, որ ՔՊ խմբակցության ղեկավարին կատակով «հաշվապահ» անվանելով` խնդրել է հաշվարկել, թե խմբակցության անդամներից ովքեր են այդ թեմայով խոսել և ովքեր՝ ոչ։

«Թող հաշվապահն այդ հաշվետվությունը ներկայացնի, տեսնի, բալանսը կազմի, ես, բնականաբար, դրան իմ պատասխանը կտամ։ Այդ պատասխանը կա, և ես կարծում եմ, որ նաև արժի, որ այդ պատասխանը հնչի»,- ասել է նա։

Էդգար Ղազարյանն անդրադարձել է նաև Արամ Վարդևանյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած ներողությանը՝ ընդգծելով, որ Վարդևանյանը ներողություն չի խնդրել իր խոսքի համար։

«Պարոն Վարդևանյանը շատ ավելի զուսպ, շատ ավելի ընդհանրական իր դիրքորոշումն է արտահայտել։ Դա էլ իր մոտեցումն է։ Նա իրավունք ունի իր տեսակետներն արտահայտելու»,- ասել է Ղազարյանը։

Նրա խոսքով՝ իր հայտարարությունների և գործողությունների համար պատասխանատվությունը կրում է անձամբ ինքը, ոչ թե իր գործընկերները։ Ղազարյանն ընդգծել է, որ իր գործողություններից և հայտարարություններից որոշները հնչել են դեռևս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ձևավորումից կամ այդ խմբակցությունում իր ներգրավումից առաջ։

Անդրադառնալով հանձնաժողովի նախագահի պաշտոնում հնարավոր առաջադրմանը՝ Ղազարյանն ասել է, որ նախ պետք է որոշվի հանձնաժողովների քանակը, որից հետո խմբակցությունը կքննարկի առաջադրումները։

«Ես ինքս անձնապես հավակնություններ չունեմ։ Ես միշտ պատրաստ եմ խմբակցության որոշումներն ի կատար ածելու»,- նշել է նա՝ հավելելով, որ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակն իրեն լիովին բավարար հնարավորություն է տալիս քաղաքական գործունեությունը կազմակերպելու համար։

Նարեկ Կիրակոսյան