«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանը հայցադիմում են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ՝ ընդդեմ Հայաստանի հանրային հեռուստաընկերության մայիսի 24-ին արված հրապարակման համար։ Այն շուրջ 49 հազար դիտում ունի։ Հայցվորների պնդմամբ՝ «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. Քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին» վերտառությամբ նյութի և տեսանյութի ընթացքում Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության …

