Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ռուսաստանում Սվերդլովսկի մարզային դատարանը 34-ամյա Իվան Ստոլբովին դատապարտել է 13 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ պետական ​​դավաճանության մեղադրանքով (Քրեական օրենսգրքի 275-րդ հոդված), հաղորդում է «Մեդիազոնա»-ն։

Նշվում է, որ քրեական գործը կազմվել է ուկրաինական կազմակերպության հաշվին «մոտավորապես 100 գրիվնա» արժողությամբ 11 փոխանցումների հիման վրա։

Դատավճռից պարզ է դարձել, որ Ստոլբովը ծնվել է Սարապուլում և ունի Ռուսաստանի քաղաքացիություն։ Ձերբակալությունից առաջ նա բնակվել է Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում և Ռուսաստանում գրանցում չի ունեցել։ Նա Եկատերինբուրգ է մեկնել՝ հարազատներին այցելելու։ Նրան նախ ձերբակալել են «Կոլցովո» օդանավակայանում։

Տեղական դատական արձանագրությունների համաձայն՝ Իվան Ստոլբովը կալանավորվել է 2025 թվականի հուլիսի սկզբին և ենթարկվել է երեք «կարուսելային» ձերբակալության՝ 2025 թվականի հուլիսի 2-ին՝ մանր խուլիգանության համար, և հուլիսի 16-ին ու 30-ին՝ մանր խուլիգանության և ԱԴԾ աշխատակցին չենթարկվելու համար։