ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին

Լուրեր

27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բոլորը

Ռուսաստանում ավելացել են գերեզմանատներում շիրիմները լուսանկարող մարդկանց ցուցադրական ձերբակալությունների դեպքերը, հայտնել է «Մեդիազոնա»-ի խմբագիր Դմիտրի Տրեշչանինը։ Ըստ նրա՝ անվտանգության ուժերը մի քանի շրջանների բնակիչներին ստիպել են ներողություն խնդրել տեսախցիկի առջև, փոխանցում է Meduza-ն։

Լրագրողի խոսքով՝ «Մեդիազոնա»-ն վերջերս սկսել է մարդկանց գումար առաջարկել պատերազմում զոհված ռուսաստանցիների շիրիմների լուսանկարների համար: Տրեշչանինը նշում է, որ խաբեբաները հետաքրքրված են այս տվյալներով, որոնք մի քանի անգամ փորձել են լրատվականից գնել չհրապարակված տվյալների բազաներ:

Գերեզմանների լուսանկարները, ի թիվս այլ բաների, օգտագործվում են նաև հարազատներին խաբելու համար: Տրեշչանինը չի ներկայացրել այս սխեմայի մանրամասները: Այնուամենայնիվ, նա նշել է, որ եթե անձն իր հեռախոսում ունի լուսանկարներ և նամակագրություն լուսանկարը պահանջող անձի հետ, ԱԴԾ-ն կարող է նրան մեղադրել պետական դավաճանության մեջ:

Ընդ որում, աղբյուրի ներկայացմամբ, գործը կկազմվի այնպես, կարծես հանձնարարությունը ստացվել է ուկրաինական հատուկ ծառայություններից: Ավելին, նման առաջարկներ կարող են անել հենց անվտանգության ուժերը՝ հանցագործությունների բացահայտման մակարդակը բարձրացնելու համար:

Անցյալ շաբաթվա վերջին հայտնի դարձավ Յարոսլավլի բնակչի դեմ դավաճանության մեղադրանքով քրեական գործ հարուցելու մասին: Մեղադրող կողմի պնդմամբ՝ նա 2024 թվականի հոկտեմբերից համակարգված լուսանկարել և տեսանկարահանել է ռուս զինվորների գերեզմանները, ապա այդ նյութերն ուղարկել է Ուկրաինայի հետախուզական ծառայություններին։

Հրապարակման համաձայն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Յարոսլավլի մարզային դատարանի կայքում պետական դավաճանության մասին առնվազն երկու գործ է հայտնվել։ Հունիսի վերջին նմանատիպ գործով ձերբակալվել են Տոմսկի մարզի մի քանի բնակիչներ։ Ձերբակալվածների հստակ թիվը չի հրապարակվում։

Mediazona-ն, BBC-ի ռուսական ծառայության հետ համատեղ, հաշվում է պատերազմում զոհված ռուսաստանցիների թիվը։ Պարբերականը շեշտում է, որ նախկինում կամավորներին խնդրել է ուղարկել ռուսական գերեզմանատներում գտնվող նոր շիրիմների լուսանկարներ, բայց հիմա ​​խստորեն խորհուրդ է տալիս նման բան չանել։