ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը

Լուրեր

21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Գերագույն դատարանը շուրջ ժամ է՝ քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը։ Հայցվորը՝ կրեմլամետ «Ռոդինա» կուսակցությունը, պնդում է, որ «Յաբլոկո»-ն նախընտրական քարոզչության ընթացքում խախտել է հեղինակային իրավունքի, ծայրահեղականությանը դիմակայելու և և ընտրություններին վերաբերող օրենսդրությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կուսակցության նախագահ Նիկոլայ Ռիբակովը դատարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ «Ռոդինա»-ն փորձում է «Յաբլոկո»-ին մեղադրել միայն այն փաստի համար, որ իր ծրագիրը տարբերվում է մրցակիցների ծրագրից, միաժամանակ,  քննադատում է նրանց քաղաքական կուրսը և պնդում խաղաղ փոփոխությունների անհրաժեշտության հարցում։

«Հայցվորը եկել է անհեթեթ եզրակացության, որ «հանուն խաղաղության և փոփոխության» կարգախոսը նսեմացնում է այլ կուսակցությունների օգտին քվեարկողների արժանապատվությունը։ Հայցվորն առաջարկում է զրկել «Յաբլոկո»-ին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, բայց այդ դեպքում Ռուսաստանում գաղափարական և քաղաքական բազմազանությունը հնարավոր չի լինի։ Հայցվորը, ըստ էության, Գերագույն դատարանից պահանջում է չեղարկել Ռուսաստանի Սահմանադրությունը»,- ասել է Ռիբակովը։

Ըստ նրա՝ ապացույցների փոխարեն «Ռոդինա» կուսակցությունը դատարանին ներկայացրել է «անձնական հորինվածքներ և համատեքստից դուրս բերված մեջբերումներ»։

Այսօր առավոտից ՌԴ Գերագույն դատարանի շենքի դիմաց մարդկանց հերթ է գոյացել, որոնք հավաքվել են՝ աջակցելու «Յաբլոկո»-ին։ Կուսակցության մամուլի ծառայության տվյալներով՝ դատական ​​նիստին ներկա է եղել շուրջ 500 մարդ, հիմնականում՝ երիտասարդներ։