Ազգային ժողովում մտքերի փոխանակության փուլում ելույթ է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին, աշխատավարձերից հրաժարվելու հայտարարություններին և ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանի առաջադրմանը։ Անդրադառնալով աշխատավարձ ստանալու վերաբերյալ Արամ Վարդևանյանի պատասխանին՝ Գաբրիելյանն ընդգծեց. «Օրինակ՝ ասվեց, որ բոլորս կստանանք աշխատավարձ, բացի պարոն Կարապետյանից։ Հիմա հարց է առաջանում․ բա էդ դեպքում իշխանության գալու …

