Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
Քաղաքականություն
10.08.2026 | 10:29
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին գլխավոր հրամանատար, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային նշանակվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոհսեն Ռեզայիին նշանակել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար»,- ասվում է հաղորդագրությունում։
Նա այս փոխարինում է Մոհամմադ Բաղեր Զոլղադրին, որը Խորհրդի քարտուղար էր նշանակվել Ալի Լարիջանիի մահից հետո։ Իր հերթին, Զոլղարդը նշանակվել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդականը։
Ալի Լարիջանին սպանվել էր մարտի 27-ին՝ ԱՄՆ-Իսրայել հարվածներից։

