Հայաստանի սպառողական շուկայում հուլիսին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.4 % գնանկում: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.7% գնաճ: Աճել է գառան մսի գինը 2.1 %-ով, բրնձինը՝ 1.4%-ով, բանջարեղենինը՝ 14.3 %-ով, …