Երևանի քաղաքապետարանի գործով 4 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնք բոլորը բավարարվել են։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ կալանավորված անձանցից երկուսը քաղաքապետարանի աշխատակիցներ են, մյուս երկուսը՝ նախկին։ Factor.am-ի տեղեկություններով՝ կալանավորված անձինք են` Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը, Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության …

