Թրամփը հրաման է ստորագրել, որն արգելում է տրանսգենդեր մարզիկներին մասնակցել կանանց մրցումներին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել, որով արգելվում է տրանսգենդերներին մասնակցել կանանց սպորտային միջոցառումներին։ Փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում,  այն վերաբերվելու  է դպրոցական, համալսարանական և սիրողական մրցույթներին, գրում է Current time-ը։

«Կանանց սպորտի դեմ պատերազմն ավարտվել է»,-ասել է Թրամփը հրամանի ստորագրման արարողության ժամանակ, որի ընթացքում շրջապատված է եղել տասնյակ երիտասարդ մարզիկներով։

«Իմ վարչակազմը անգործ չի կանգնի և չի դիտի, թե ինչպես են տղամարդիկ ջախջախում և ծեծում կին մարզիկներին»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ մերժելու է տրանսգենդեր մարզիկներին վիզաներ տրամադրել։ Թրամփը նաև մտադիր է հասնել նրան, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն փոխի կանոնները մինչև 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերը։

Թրամփի ստորագրած փաստաթուղթը պահանջում է հրամանի անհապաղ կատարում ամբողջ երկրում։ Ցանկացած դպրոց, որը թույլ է տալիս տրանսգենդերներին մասնակցել կանանց սպորտային միջոցառումներին, կկորցնի դաշնային ֆինանսավորումը:

Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայի (NCAA) նախագահը դեկտեմբերին Սենատի լսումների ժամանակ ասել էր, որ 1100 ուսումնական հաստատություններում մրցող 520,000 մարզիկների մեջ 10-ից էլ քիչ տրանսգենդեր մարզիկներ կան:

Միևնույն ժամանակ, հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծ մասը դեմ է տրանսգենդերների մասնակցությանը իրենց գենդերային ինքնությանը համապատասխանող սպորտաձևերին:

Սպիտակ տունը ավելի վաղ արգելել էր դաշնային առողջապահական ծրագրերին վճարել 19 տարեկանից երիտասարդների տրանսգենդերային անցման համար, իսկ Պենտագոնին հանձնարարվել էր բացառել բոլոր տրանսգենդերներին ԱՄՆ բանակից:

Հունվարի 20-ին էլ  Թրամփի կողմից ստորագրված առաջին հրամանը պետական ​​աշխատողներին հանձնարարում է բացառապես օգտագործել «սեռ» տերմինը, այլ ոչ թե «գենդեր», միաժամանակ սեռը դիտվում է որպես «անփոփոխ կենսաբանական իրականություն», որը բացառում է գենդերային ինքնությունը փոխելու հնարավորությունը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի