Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) նախագահ Ալեքսանդր Դյուկովը РИА Новости-ին հայտնել է, որ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը 2025 թվականի առաջին կեսին հանդիպումներ կանցկացնի եվրոպական ընտրանիների հետ․ գրում է armsport-ը։ 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական որակավորման մրցաշարի վիճակահանության ընթացքում, որը կայացավ դեկտեմբերի 13-ին, կազմվեց 2025 թվականի մրցաշարային օրացույցը։ Մարտի և հունիսի խաղային պատուհանները ազատ են մնացել 24 հավաքականների, …

