Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Հաագայի դատարանի նկատմամբ՝ Նեթանյահուի կալանավորման օրդեր տալու պատճառով

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել, որով պատժամիջոցներ է սահմանում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նկատմամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ «ապօրինի և չարդարացված գործողությունների համար»։ Փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, փոխանցում է Current time-ը։

Դրանում ասվում է, որ դատարանը «չարաշահել է իր լիազորությունները՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ կալանքի անհիմն օրդեր տալով»։

«ՄՔԴ-ն իրավազորություն չունի Միացյալ Նահանգների կամ Իսրայելի նկատմամբ, քանի որ այս երկրներից որևէ մեկը Հռոմի կանոնադրության կողմ կամ ՄՔԴ անդամ չէ: Երկրներից որևէ մեկը չի ընդունել ՄՔԴ-ի իրավասությունը, և երկուսն էլ զարգացող ժողովրդավարություններ են՝ բանակներով, որոնք խստորեն հետևում են պատերազմի օրենքներին»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում և մուտքի արգելք ՄՔԴ-ի պաշտոնյաների, աշխատակիցների և գործակալների, ինչպես նաև նրանց հարազատների համար:

Հիշեցնենք, որ ՄՔԴ-ն Նեթանյահուի և Գալանտի կալանավորման օրդեր էր տվել 2024 թվականի նոյեմբերին։ Առաջին նախաքննական պալատը հայտարարել էր, որ նրանք, մյուսների հետ միասին, պատասխանատու են ռազմական հանցագործության (սովը որպես պատերազմի վարման մեթոդ օգտագործելու) և մարդկության դեմ հանցագործությունների համար՝ «սպանություն, հալածանք և այլ անմարդկային արարքներ»:

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ՄՔԴ-ի որոշումն անվանել էր «անբարեխիղճ և վիրավորական»: Իսկ Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը նշել էր, որ Միջազգային քրեական դատարանը որոշել է «աջակցել հակասեմական երանգավորմամբ ապատեղեկատվության արշավին, որի նպատակն է մեկուսացնել Իսրայելն իր դաշնակիցներից և նպաստել երկրի դեմ ահաբեկչական հարձակումներին»։

Հավելենք, որ փետրվարի 4-ին Թրամփն ընդունել էր Նեթանյահուին։ Նա առաջին օտարերկրյա ղեկավարն է, որին ԱՄՆ նախագահն ընդունել է Սպիտակ տանը պաշտոնը ստանձնելուց հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի