Թրամփի վարչակազմը USAID-ի ավելի քան 10,000 աշխատակիցներից ծրագրում է պահել միայն 294-ին․ Reuters

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) 300-ից պակաս աշխատակիցների պահել` գործակալության ավելի քան 10,000 աշխատակիցներից։ Այս մասին Reuters-ին հայտնել են չորս աղբյուրներ:

Ըստ նրանց՝ գործակալության միայն 294 աշխատակիցների կթույլատրվի պահպանել աշխատանքը, այդ թվում՝ միայն 12-ին` Աֆրիկայի բյուրոյում և 8-ին՝ Ասիայի բյուրոյում:

«Սա վրդովվեցնող է։ Շատ մարդիկ չեն գոյատևի»,- ասել է ավելի քան վեց տարի USAID-ն ղեկավարած Բրայան Էթվուդը՝ հավելելով, որ զանգվածային կրճատումները փաստացիորեն կկործանեն գործակալությանը, որն օգնել է փրկել տասնյակ միլիոնավոր կյանքեր ամբողջ աշխարհում:

ԱՄՆ Պետքարտուղարությունը չի պատասխանել գործակալության մեկնաբանության խնդրանքին։

Երեքշաբթի ամերիկյան վարչակազմը հայտարարել էր, որ աշխատանքից կազատի ԱՄՆ ՄԶԳ-ի ուղղակիորեն վարձված աշխատակիցներին ամբողջ աշխարհում և հետ կկանչի արտերկրում ծառայող հազարավոր աշխատակիցների:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ սրա նպատակն է USAID-ը միավորել Պետքարտուղարության հետ՝ Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ, որին Թրամփը նշանակել է USAID-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Այնուամենայնիվ, պարզ չէ՝ արդյո՞ք կհաջողվի այս միավորումը, եթե Կոնգրեսը չքվեարկի դրա օգտին, քանի որ USAID-ը ստեղծվել և ֆինանսավորվում է օրենքներով, որոնք մնում են ուժի մեջ։

Համաձայն Կոնգրեսի Հետազոտական ծառայության (CRS)՝ գործակալությունում աշխատել է ավելի քան 10,000 մարդ ամբողջ աշխարհում, որոնց երկու երրորդը Միացյալ Նահանգներից դուրս է: Ֆինանսական վերջին տարում՝ 2023 թվականին, որի համար առկա են ամբողջական տվյալներ, գործակալությունը տնօրինել է ավելի քան 40 միլիարդ դոլար:

Հինգշաբթի գործակալության զարգացումներին ծանոթ աղբյուրներն ասել են, որ որոշ աշխատողներ սկսել են աշխատանքից ազատվելու ծանուցումներ ստանալ:

USAID-ի կայքում ասվում է, որ փետրվարի 7-ի կեսգիշերից «գործակալության ուղղակի վարձված անձնակազմը գլոբալ մասշտաբով կտեղափոխվի վարչական արձակուրդի՝ բացառությամբ այն անձնակազմի, որը պատասխանատու է կարևոր գործառույթների, հիմնական ղեկավարության և հատուկ նշանակված ծրագրերի համար»: Հիմնական անձնակազմը, որն ակնկալվում է, որ կշարունակի աշխատանքը, կտեղեկացվի հինգշաբթի երեկոյան տեղի ժամանակով ժամը 3-ին։

Գործակալությունը 2023 թվականին օգնություն է տրամադրել շուրջ 130 երկրների, որոնցից շատերը ավերվել են հակամարտությունից։ Ըստ CRS-ի զեկույցի՝ առաջատարն Ուկրաինան է, որին հաջորդում են Եթովպիան, Հորդանանը, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը, Սոմալին, Եմենը և Աֆղանստանը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի