Բաքվում այսօր կշարունակվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատավարությունը

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր կշարունակվի Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ հարուցված շինծու քրգործերով  դատավարությունը։ Այսօր տեղ կունենա Արցախի շուրջ 15 պաշտոնյանների գործով նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատախազը կշարունակի ընթերցել մեղադրական եզրակացությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած նիստին մասնակցել են, իբր, տուժողներ, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, պետական մեղադրողները, ինչպես նաև Նախարարների կաբինետի ապարատի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը՝ որպես ադրբեջանական պետությունը ներկայացնող տուժող։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով նիստը ևս տեղի է ունեցել նախօրեին, որն անջատ է քննվում մյուսներից։ Նրա գործով հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 10-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի