Դատավորների Եվրոպական միությունը բանաձև է ընդունել, որում ասվում է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների քննության ընթացակարգերի բարելավում ոչ միայն չի արձանագրվել, ավելին, վատթարացել է։ «2024 թվականի հոկտեմբերի 18-ին Քեյփթաունում տեղի ունեցած համաժողովում Դատավորների եվրոպական միությունը (EAJ) խորը հիասթափությամբ և մտահոգությամբ արձանագրում է Հայաստանում պաշտոնատար անձանց կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման չարաշահումների և դատավորների անկախությանը …

