Սահմանադրական դատարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունից հետո կանոնակարգը պետք է ներկայացվի Ազգային Ժողով վավերացման, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։ Նա նշեց, որ հանձնաժողովների որոշելիքն է, թե որտեղից է շարունակվելու սահմանազատման գործընթացը։ Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի հրապարակում կանոնակարգը, սակայն …

