Գալուզինը հայտարարել է, թե ԵՄ-ն ՀՀ-ից պահանջում է միանալ հակառուսական պատժամիջոցներին

Լուրեր

22.06.2026 | 11:55
Խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված. ինտենսիվ պետք է աշխատենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:45
«Տելեկոմ Արմենիա»-ն և «AzerTelecom»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետ թրաֆիկի տարանցման վերաբերյալ
22.06.2026 | 11:39
Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր
22.06.2026 | 11:28
ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 10:55
Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել
22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
22.06.2026 | 10:36
Միջնորդները հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»
22.06.2026 | 10:30
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցում է OAS-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
22.06.2026 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
22.06.2026 | 10:12
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր
22.06.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.06.2026 | 09:53
Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած
22.06.2026 | 09:42
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
Բոլորը

Մոսկվան բացարձակապես ապակառուցողական է համարում Արևմուտքի գիծը Հարավային Կովկասում, քանի որ այն ուղղված է ոչ թե Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, այլ նրան, որ այս թևից էլ փորձեն «նպաստել» մեզ ռազմավարական պարտություն հասցնելուն։ Երբեմն նույնիսկ խոսքը որոշ երկրներին համոզելու փորձերի մասին է՝ Ռուսաստանի դեմ Անդրկովկասում երկրորդ ճակատ բացելու համար, «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Եվրամիության և, ընդհանուր առմամբ, Արևմուտքի հետ կապերի ամրապնդմանը, ըստ Գալուզինի, Մոսկվան ելնում է հետևյալից․ «պաշտոնական Երևանը, հայկական պետությունը, հայկական հանրությունը և հայ ժողովուրդն ինքնիշխան  որոշումներ են կայացնում՝ ինչպես կառուցել իրենց արտաքին քաղաքականությունը»։

«Դա նրանց իրավասությունն է, և մենք, ինչպես գիտեք, երբեք չենք խառնվում այլ պետությունների ներքին գործերին և որևէ բաղադրատոմս կամ մեր տեսլականը չենք պարտադրում այլ պետությունների, այլ փորձում ենք երկխոսության միջոցով մշակել փոխադարձ ընդունելի, փոխզիջումային մոտեցումներ որոշ հարցերի լուծման համար»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ անդրադառնալով հարցին, թե Երևանի մերձեցումը ԵՄ-ի հետ կարո՞ղ է ազդել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա։

Նա, միաժամանակ, հավելել է, որ «և՛ հրապարակայնորեն, և՛ հայ ընկերների հետ երկխոսության ընթացքում Մոսկվան հստակ հայտարարել է, որ միաժամանակ անդամակցություն Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) և Եվրամիությանն (ԵՄ) անհնար է», քանի որ դրանք երկու անհամատեղելի կարգավորիչ համակարգեր են՝ մաքսային, տեխնիկական, սանիտարական և բուսասանիտարական ստանդարտների, ապրանքների մակնշման տարբեր մոտեցումներով։ Գալուզինը նաև հայտարարել է, թե ԵՄ-ն, իբր, Հայաստանից «պահանջում է հակառուսական քաղաքականություն»։

«Ինչ վերաբերում է մերձեցման օգտին տարբեր նախագծերի և, մասնավորապես, առանց վիզայի ռեժիմի շուրջ Հայաստանի և Եվրամիության միջև բանակցություններ սկսելու մասին հարցին, այո՛, նման բանակցությունները սկսվել են։ Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն այս դեպքում նույնպես հավատարիմ է իրեն, քանի որ առանց վիզայի հարաբերությունների հետ կապված որևէ խոստում չտալով կամ որևէ լուրջ որոշում չկայացնելով՝ Հայաստանից արդեն քաղաքական լոյալություն և հակառուսական պատժամիջոցներին միացում է պահանջում։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն ​​բանի ֆոնին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը շոշափելի և զգալի երկարաժամկետ օգուտներ է բերում ԵՏՄ-ի հետ առևտրի ավելացման և ԵՏՄ-ից Հայաստան ներդրումների ավելացման տեսքով»,- ասել է Գալուզինը։

«Հայ քաղաքական գործիչները երբեմն ասում են, որ հայ հասարակության մեջ տրամադրություն կա ԵՄ-ին անդամակցելու օգտին։ Նման տրամադրություններ, հավանաբար, կան, բայց, ինչպես կարծում ենք, նույնքան ուշադրության են արժանի Հայաստանի այն քաղաքացիների տրամադրությունները, որոնք իրենց երկրի ապագան պատկերացնում են եվրասիական ընտանիքում և եվրասիական ինտեգրման շրջանակում»,- հավելել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի