ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ), որը Ավստրիական զարգացման համագործակցության գործառնական մարմինն է, հայտարարել են եռամյա համագործակցության մեկնարկի մասին (2024-2027), որի նպատակն է աջակցել երիտասարդներին և համայնքներին ամբողջ Հայաստանում՝ դառնալու կլիմայի փոփոխության նկատմամբ ավելի դիմակայուն․ տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից։ Այս ծրագրի շրջանակում ԱԶԳ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում են մի շարք նախարարությունների (Շրջակա միջավայրի, Կրթության, գիտության, …

