Հանրային պաշտպանների թիվը կրճատում են, անվճար իրավաբանական օգնությունը՝ հարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններն անհնարին են դարձնում քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելը, բայց միևնույն ժամանակ հանրային պաշտպանների թիվը չի ավելացվում։ Այսօր Փաստաբանների պալատում հրավիրված ասուլիսի ժամանակ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը նշեց, որ 2024 թվականին Հանրային պաշտպանի գրասենյակում գործերի թիվը 50%-ով աճել էր, ուստի հանրային պաշտպանների թիվը 15-ով ավելացել է, սակայն 2025-ին կրկին 11 հաստիք կրճատվել է՝ չնայած այն հանգամանքին, որ գրասենյակի կողմից մատուցվող ծառայությունների թիվը ոչ միայն չի նվազել, այլ նաև շեշտակի աճել է։

Բաբայանը հիշեցրեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ իրենք մարտի 8-ի կապակցությամբ անվճար իրավաբանական օգնություն են կազմակերպում բոլոր կանանց համար։ Բողոքի ակցիաների և այլ հրապարակային միջոցառումների ժամանակ փաստաբանները մշտապես անվճար ստանձնում են ոստիկանություն տարված քաղաքացիների շահերի պաշտպանությունը։ Պալատում նաև մատուցվել են  Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ծառայություններ։

Լրագրողների հարցին՝ այսինքն՝ այսուհետ այդպիսի միջոցառումներ չե՞ն լինի, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը պատասխանեց, թե ինքը չի ասում, թե չի լինի։  Փաստաբանների ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն էլ կես կատակ-կես լուրջ հավելեց՝ կլինեն ակցիայի տեսքով։

Այսօր Փաստաբանների ժողովի վերջում փաստաբանները պատրաստվում են հայտարարություն ընդունել հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ։ Մինչ այդ հիշեցրին, որ նաև կառավարությանը պահանջագիր են ներկայացրել՝ կապված փոփոխությունների առաջացրած խնդիրների հետ, և կախված Կառավարության  պատասխանից, կպլանավորեն իրենց բողոքի հետագա գործողությունները։

Թե ինչ գործողությունների մասին է խոսքը, այս պահին Պալատից չեն բացահայտում։

Արաքս Մամուլյան