Ամեն ինչ անում են, որպեսզի մարդը հրաժարվի իր իրավունքները պաշտպանելուց. Արա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Ամեն ինչ անում են, որպեսզի մարդը հրաժարվի իր իրավունքները պաշտպանելուց»,-  այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց Փաստաբանների ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններին։

Նախկինում  փաստաբանները շրջանառության հարկ էին վճարում, այսինքն՝ հարկվում էր նրանց եկամտի 5 %-ը, սակայն 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով փաստաբանները պետք է վճարեն ավելացած արժեքի հարկ՝ 20% և շահութահարկով՝ 18 %-ով։

«Այս իրավիճակը փակում է փաստաբանների կողմից քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու ճանապարհը։ ԱԱՀ-ի ռեժիմը այսպիսի մի մոտեցում ունի․ եթե դու անհատույց ծառայություն ես մատուցում, ապա պետք է վճարես այդ ծառայության 20 %-ը։ Ոնց են հաշվում․ ասում են եթե չենք կարող որոշել ծառայության արժեքը, ապա համանման ծառայություններից հանելու ենք այդ գումարը և դրա նկատմամբ կիրառենք այդ 20 %-ը»,- ասաց Զոհրաբյանը՝ նշելով, որ

սա ստեղծելու է իրավիճակ, երբ փաստաբաններն այլևս հրաժարվելու են անվճար իրավաբանական ծառայություն մատուցելուց, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է մեկ այլ խնդրի՝ առանց այն էլ ծանրաբեռնված Հանրային պաշտպանի գրասենյակի ավելի մեծ ծանրաբեռնվածության։

Մանրամասները՝ տեսանյութում

Արաքս Մամուլյան