Բաքուն ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին «անցանկալի անձ» է հայտարարել և արգելել նրա մուտքը Ադրբեջան

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՌԴ Պետդումայի զբոսաշրջության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Վալուևի վիրավորական և սպառնալից հայտարարությունները՝ ուղղված Ադրբեջանի և ադրբեջանցի ժողովրդի դեմ, բացարձակապես անընդունելի են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով պատգամավորի հակաադրբեջանական հայտարարությունների և նրա դեմ ձեռնարկվելիք քայլերի մասին տեղական լրատվամիջոցների հարցին։

«Այս պատգամավորի՝ մեր երկրի դեմ ուղղված հայտարարությունների պատճառով նրա անունը ներառվել է այն անձանց ցուցակում, որոնց մուտքն Ադրբեջան արգելված է։ Ընդհանուր առմամբ, ցանկանում ենք տեղեկացնել, որ սա Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներին «անցանկալի անձանց» ցուցակում ընդգրկելու առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ այս ցուցակում ընդգրկվել էին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը և Ընտանիքի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիտալի Միլոնովը, որոնք զբաղվում էին Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ գործունեությամբ։ Ցավոք, պետք է նշել, որ բոլոր այս պատգամավորները Ռուսաստանի իշխող կուսակցության՝ «Եդինայա Ռոսիա»-ի անդամներ են»,- ասել է Հաջիզադեն։

Նա նշել է, որ «Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ադրբեջանական ժողովրդի դեմ գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն երկրի ազգային օրենսդրության շրջանակում»։

Հավելենք, որ նախկին բռնցքամարտիկ, ներկայում պատգամավոր Վալուևը, ի պատասխան Ադրբեջանի կողմից Բաքվի «Ռուսական տան» փակման մասին հայտարարության, առաջարկել էր մի շարք միջոցառումներ իրականացնել։

«Ինչպես գիտենք՝ Ռուսաստանում չկա այնպիսի կառույց, ինչպիսին «Ազերսոտրուդնիչեստվոն» է։ Բայց կան բազմաթիվ «սփյուռքներ»։ Եվ դա մշակութային փոխանակման մասին չէ, ավելի շատ փողի մասին է և շատ մեծ փողի: Իսկ փողը միշտ չէ, որ օրինական է։ Ժամանակը չէ՞ դրանց ավելի մոտիկից դիտարկելու։ Խոսքը սփյուռքի մասին է»,- հայտարարել էր  պատգամավորը։

Ըստ նրա՝ հարկավոր է հանգիստ, քաղաքական ու ուժային աջակցությամբ, առանց հայհոյանքների ու գոռգոռոցների «օրենքով նրանց երկրից քշել»։

«Այնտեղ կա անօրինական միգրացիա, հարկերի չվճարում, ռեյդեր ու այլ հետաքրքիր բաներ։ Մեզ, իհարկե, կմեղադրեն։ Տեսեք, թե որքան մտահոգ էր նույնիսկ պաշտոնական Տաջիկստանը «Կրոկուս»-ից հետո, բայց պարզվեց, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է։ Եվ լռեցին։ Նրանք պետք է կերակրեն իրենց ընտանիքներին, նրանք չեն կարող սպասել, որ այնտեղ բոլորը դառնան օրինապահ: Դե, թող վերջապես ստեղծեն իրենց պաշտոնական «Ազերսոտրուդնիչեստվոն», «Տաջիկսոտրուդնիչեստվոն», «Ուզբեկսոտրուդնիչեստվոն», «Ղրղզսոտրուդնիչեստվոն» և այլն։ Պաշտոնապես խոսենք պայմանագրով նախատեսված կանոնադրության և պարտականությունների հիման վրա: Կրկին առանց էմոցիաների։ Մենք շուկայում չենք»,- հայտարարել էր պատգամավորը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի