Պապիկյանը Հնդկաստանում մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
10.02.2025 | 15:58
Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 10-ին Հնդկաստանի օդուժի «Ելահանկա» ավիաբազայում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին նա տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։
Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։