Հայաստանում հունիսին միջին ամսական աշխատավարձն աճել է 3 %-ով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Այսպիսով՝ հունիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 275 հազար 654 դրամ նախորդ տարվա նույն ամսվա 267 հազար 691 դրամի փոխարեն։ Պետական հատվածում աշխատավարձերն ավելի արագ են աճում, քան մասնավորում։ Այսպես․ հունիսին պետական հատվածում միջին …