Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
Քաղաքականություն
13.02.2025 | 20:36
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: