Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։ Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ՝ այցի շրջանակում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովին։ Բացի այդ, նա հանդիպումներ է ունենալու մի շարք պաշտոնյաների հետ։ Այցի օրակարգից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

