Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան՝ «Եվրոպական վայրի բնության և բնական միջավայրերի պահպանման մասին» («Բեռնի կոնվենցիա») 1979թ. կոնվենցիայի հիման վրա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ հայցը ներկայացվել է փետրվարի 12-ին։ Փաստաթղթում խոսվում է, իբր, «Բեռնի կոնվենցիայով Հայաստանի կողմից ստանձնած իրավական պարտավորությունների բազմաթիվ խախտումների մասին»։

2023 թվականի հունվարի 18-ին Ադրբեջանը Հայաստանին արբիտրաժային ծանուցում է ուղարկել, իբր, ապացույցների հիման վրա արբիտրաժային վարույթ սկսելու մասին։ 2023-ի սեպտեմբերի 15-ին հաստատվել է արբիտրաժային տրիբունալի կազմը, իսկ 2024-ի ապրիլի 12-ին Հաագայի Խաղաղության պալատում կայացել են Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջին լսումները։

Բաքուն հայտարարում է, թե «Հայաստանից պահանջում է ամբողջական փոխհատուցում բնակավայրերի  և վայրի բնության զանգվածային ոչնչացման համար, այն գործողությունների համար, որոնք բացասաբար են ազդել ադրբեջանական տարածքների վայրի բնության հարյուրավոր տեսակների և կենսամիջավայրերի վրա, ներառյալ՝ լայնածավալ անտառահատումները, էկոլոգիապես անարդյունավետ ծառահատումները, հանքարդյունաբերությունը և հիդրոէլեկտրակայանների կառուցումը»։

«Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունն արդարության ապահովման ուղղությամբ և միջազգային պատասխանատվության կենթարկի Հայաստանին օկուպացիայի ժամանակ շրջակա միջավայրի, կենդանիների տեսակների և բնակավայրերի ոչնչացման ու պաշտպանությանն ուղղված միջոցներ չձեռնարկելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի