Ուկրաինան ու Եվրոպան պետք է մասնակցեն ցանկացած բանակցությունների՝ կապված Ուկրաինայում պատերազմի ավարտի հետ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ու Եվրահանձնաժողովի համատեղ հայտարարության մեջ։ Այն հրապարակվել է նախօրեին ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ …

