Հորդորում եմ ՊԲ հրամանատարի կարգավիճակ ունեցող անձին արձագանքել արցախցիների չկռվելու մասին խոսքերին․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
Բոլորը

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի պահվածքն՝ այն հայտարարությունների ֆոնին, որ կարելին էր մնալ Արցախում և պայքարել։

«Ես մի քանի ամիս առաջ էլ առիթ ունեցել եմ իրեն անդրադառնալու և ուզում եմ շատ անվանական անդրադառնալ: Եթե չեմ սխալվում, Կամո Վարդանյանը ներկայումս գլխավոր շտաբի պետի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում և իր լռությունը, հատկապես իր պաշտոնը ստանձնելուց հետո, տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ինձ համար բավականին մտահոգիչ է։ Եթե իրականում պաշտպանության բանակը մարտ վարած չլիներ և մարտական խնդիրներ լուծած չլիներ, ապա այս տեսանկյունից տարօրինակ է, չէ՞, դիտվում այն հանգամանքը, որ պաշտպանության բանակի հրամանատարական կազմի մեծ թվով ներկայացուցիչներն այս պահին էլ ծառայություն են շարունակում պաշտպանության նախարարությունում կամ զինված ուժերի գլխավոր շտաբում»,- ասաց պատգամավորը:

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը հորդորեց սեպտեմբերի 19-ի 23 թթ․ պաշտպանության բանակի հրամատարի կարգավիճակում գտնվող անձին հրապարակային հիմնավորումներ տալու, արձագանքելու և իրավիճակը ներկայացնելու։

«Ես որևէ ձևի, որևէ մեկին հանգիստ չեմ թողնի և թույլ չեմ տա, որպեսզի պաշտպանության բանակի մարտական ուղին, անցած ճանապարհը, մեր նահատակների սխրանքները որևէ մեկը գցի ջուրը»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։