Եվրոպական երկրները պահանջում են ԵՄ-ի մասնակցությունն Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ Թրամփի հայտարարությունների ֆոնին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան ու Եվրոպան պետք է մասնակցեն ցանկացած բանակցությունների՝ կապված Ուկրաինայում պատերազմի ավարտի հետ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ու Եվրահանձնաժողովի համատեղ հայտարարության մեջ։ Այն հրապարակվել է նախօրեին ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Արդար ու երկարատև խաղաղությունն Ուկրաինայում անհրաժեշտ պայման է հուսալի տրանսատլանտյան անվտանգության համար»,- ասվում է հայտարարությունում։

Եվրոպացի դիվանագետներն ընդգծել են՝ իրենք անհամբեր սպասում են բանակցություններին «ամերիկյան դաշնակիցների հետ» հետագա գործողությունների վերաբերյալ։ Ընդհանուր նպատակը պետք է լինի «Ուկրաինան ուժի դիրք տեղափոխելը»։

Եվրոպական երկրները, որոնց արտգործնախարարները ստորագրել են հայտարարությունը, նաև պատրաստակամություն են հայտնում ուժեղացնել իրենց աջակցությունն Ուկրաինային և անհրաժեշտ են համարում այդ երկրին անվտանգության երաշխիքներ տրամադրել։

«Մենք պատրաստ ենք ուժեղացնել մեր աջակցությունն Ուկրաինային, մենք պաշտպանում ենք նրա անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի պայմաններում։ Մենք կիսում ենք Ուկրաինային Ուկրաինային աջակցելու նպատակը՝ մինչև արդար, համապարփակ և կայուն խաղաղության հասնելը»,- ասվում է հայտարարությունում։

Հավելենք, որ նախօրեին տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների առաջին հաստատված հեռախոսազրույցը, որի կարևոր  թեման Ուկրաինայում պատերազմի ավարտի հնարավորությունն էր։ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո Դոնալդ Թրամփը զանգահարել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

Ավելի ուշ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում անձնական հանդիպման մասին և կարծիք հայտնել, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին տեղին չէ, իսկ օկուպացված բոլոր տարածքները Կիևին վերադարձնելը «հավանական չէ»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի