24 Հոկտեմբեր 2024 | 14:34
ՌԴ Պետդուման վավերացրել է Հյուսիսային Կորեայի հետ «համապարփակ ռազմավարական գործընկերության» համաձայնագիրը
ՌԴ Պետդուման հինգշաբթի ընդունել է ԿԺԴՀ-ի հետ պայմանագիրը վավերացնելու մասին օրինագիծը, որը ստորագրվել է Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի կողմից ամռանը Փհենյանում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Պայմանագրի վավերացման մասին օրենքն ընդունվել է միաձայն, կողմ է քվեարկել է 397 պատգամավոր։ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, Պետդումայում ներկայացնելով համաձայնագիրը, ասել է, որ փաստաթղթում գաղտնի կետեր չկան։ Միաժամանակ, …