Ադրբեջանի Միլլի Մեջլիսը երրորդ ընթերցմամբ այսօր ընդունել է արյունակից ազգականների միջև ամուսնությունների արգելք սահմանող օրենքը, գրում են տեղական լրատվամիջոցները։ Քննարկումներից հետո փոփոխության նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվել երրորդ ընթերցմամբ։ Ընտանեկան օրենսգրքում կատարված փոփոխությամբ ավելացվում են արգելվող հետևյալ դեպքերը՝ եղբայրների և/կամ քույրերի երեխաներ, որոնք ունեն ընդհանուր կենսաբանական պապ և/կամ տատ, կենսաբանորեն կապված հորեղբայրը/քեռին և զարմուհին/քույրը, ինչպես …