Ժողովրդավարության և ձեր միջև տարածությունը նույնքան անհաղթահարելի է, որքան Գառնիկ Դանիելյանի և Մոնիկա Բելուչիի միջև․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երկու կողմից էլ թեմայի շուրջ կան գերագնահատված ակնկալիքների ձևավորման ջանքեր: Մի կողմից կա գերագնահատված ակնկալիք, որ, ահա՛, այս օրենքը մենք կընդունենք, և դրանից հետո Հայաստանը կփրկվի: Երկրորդ կողմից՝ ի դեմս ընդդիմության, կա գերագնահատված ակնկալիք, որ, ահա՛, եթե այս օրենքն ընդունենք, Հայաստանը կկործանվի: Ճշմարտությունը ոչ մեկի և ոչ էլ մյուսի մեջ է»,- այս մասին Ազգային ժողովում «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ նախագծին առնչվող քննադատություններին՝ Կոնջորյանը նկատեց, որ այն, ինչ անում է ընդդիմությունը, դասական «Կիկոսի մահի սինդրոմ» է:

«Դուք «Կիկոսի մահի սինդրոմով» փորձում եք բացատրել ՀՀ արտաքին քաղաքականությունը նաև այս օրենքի նախագծի տրամաբանության մեջ: Դուք կառուցում եք քաղաքագիտական, աշխարհաքաղաքական բայղուշության մի տեսլական և ասում եք ժողովրդին՝ եթե մենք մի քիչ աջ անենք, ձախ անենք, այս կողմ-այն կողմ անենք, եթե մենք սկսենք սովորել ինքնուրույն քաղաքականություն իրագործել, եթե մենք մեր քայլերի համար ինքներս պատասխանատվություն ստանձնենք, մեզ կպատժեն: Դուք գնում եք հին, կոտրած տաշտակի մոդելը բերում դնում եք սեղանի վրա։ Ժողովրդավարության և ձեր մեջ տարածությունը նույնքան է, որքան Գառնիկ Դանիելյանի և Մոնիկա Բելուչիի միջև»,- ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։