Բաքվում «Ռուսական տան» շենքից ցուցանակները հանվել են, աշխատակիցներն ազատել են տարածքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Բաքվի կենտրոնում գտնվող շենքից, որտեղ գործում էր «Ռուսական տունը», ռուսերենով և ադրբեջաներենով «Ռուսական տուն» գրությամբ ցուցանակներն ապամոնտաժվել են։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Ռուսական տան» աշխատակիցներն ազատել են տարածքը։

Հիշեցնենք՝ 2025 թվականի փետրվարի 3-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին նոտա էր ուղարկել «Ռուսական տան» գործունեության դադարեցման մասին։ Բաքուն հայտնել էր, որ «Ադրբեջանում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու՝ ադրբեջանական կողմի որոշման համաձայն՝ ռուսական կողմից ակնկալվում է համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ»։

Ի պատասխան՝ «Ռուսական տունը» հայտարարություն էր տարածել, որ քայլեր է ձեռնարկում Ադրբեջանում իր գործունեությունը դադարեցնելու համար։

«Ադրբեջանի  արտաքին գործերի նախարարության պահանջի կապակցությամբ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի Բաքվում «Ռուսական տուն» ներկայացուցչությունը միջոցներ է ձեռնարկում՝ դադարեցնելու իր գործունեությունը»,- ասվում է կառույցի հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի