Ռուսաստանը մտադիր չէ օգնություն խնդրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր գործընկերներից Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո։ Այս մասին Gazeta-ին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ «Ո՛չ, չի դիմելու։ Զարմանալի կլիներ, եթե Ռուսաստանը, որը ՀԱՊԿ անդամ հիմնական երկիրն է, ինչ-որ մեկից օգնություն …