ՍԴ-ն վարույթ է ընդունել լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանի դիմումը․ ինչ դրույթներ են վիճարկվել

Լուրեր

25.05.2026 | 22:44
Նալբանդյան-Նոր Արտագերս ավտոճանապարհին մեքենա է այրվել
25.05.2026 | 22:30
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում վիլլայի անվանական սեփականատեր է, որտեղ ապրել է Ալինա Կաբաևան. այն գնվել է «Գազպրոմբանկի» միջոցներով. The Insider
25.05.2026 | 22:28
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել
25.05.2026 | 22:15
ՊԵԿ-ը արձագանքել է կաշառքի կասկածանքով ձերբակալված աշխատակիցների դեպքին
25.05.2026 | 22:01
Կրեմլի հաշվարկն այն է, որ տնտեսական շանտաժով ազդեն ընտրողի քվեի վրա․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:42
Օսիպյանը քաղբանտարկյա՞լ․ արցախցի գործիչը հացադուլի մեջ է, քաղհասարակությունը պահանջում է ազատել նրան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:37
ՔՊ-ն քարոզարշավը հրավառությամբ սկսեց, գունավոր ծխի դատարկ պարկուճները թափվեցին հրապարակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:24
Ադրբեջանցի ոստիկան է սպանվել Իրանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով
25.05.2026 | 21:10
Ծառուկյանի տունը՝ ծերերի՞ն․ Փաշինյանի նախընտրական խոստմանը ԲՀԿ ղեկավարն արձագանքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:00
Նիկոլ Փաշինիյանի ուժը կարող է քվեարկել մեր վարչապետի թեկնածուի օգտին, եթե նախկինների վերադարձից շատ է վախենում․ Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:57
Ծրագիր ունենք, որ Հայաստանում ունենանք մեր Արցախը․ Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:44
Կգա, կիմանաք․ Միրզոյանը` Ռուբիոյի այցի նպատակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:35
Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի ինքնաթիռը կորցրել է GPS ազդանշանը Ռուսաստանի սահմանի մոտ
25.05.2026 | 20:26
Ստեփանակերտում ու Շուշիում հեղեղներ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:11
Ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ
Բոլորը

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Երևանի քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Արթուր Ստեփանյանի դիմումը, որով նա վիճարկել է Դատական օրենսգրքի մի քանի դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2024 թվականի հուլիսի 9-ին դադարեցրել էր դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները իր վարույթում գտնվող գործերով դատական ակտերն ուշ տրամադրելու համար։ Գործի քննության ընթացքում դատավորը վիճարկել էր թե՛ իր նկատմամբ վարույթ հարուցելու օրինականությունը, թե՛ գործի փաստական հանգամանքները։

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդման առթիվ։ 2023 թվականի դեկտեմբերին «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր հոդված այն մասին, որ Արթուր Ստեփանյանը 102 գործով դատական ակտ ուշացրել է: Այս հրապարակումից հետո Դանիել Իոաննիսյանը Արդարադատության նախարարությանը հաղորդում էր ներկայացրել վարույթ հարուցելու համար, և վարույթը հարուցվել էր: Բարձրագույն դատական խորհուրդը, սակայն, ինքնուրույն հաշվարկներ կատարելով, համարել էր, որ դատավորը ոչ թե 102, այլ 80 գործով դատական ակտ է ուշացրել։

Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում Արթուր Ստեփանյանը վիճարկել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների՝ ԲԴԽ-ի մեկնաբանությունը, համաձայն որի՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է՝ առանց հաշվարկելու դատական նիստին մասնակցած խորհրդի անդամների ձայները։

Նշենք, որ Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու օրվա դրությամբ Բարձրագույն դատական խորհուրդը  համալրված էր բոլոր 10 անդամներով։

Լիազորությունները դադարեցնելու որոշմանը կողմ էին քվեարկել ԲԴԽ անդամներ Արմեն Դանիելյանը, Կարեն Թումանյանը, Երանուհի Թումանյանցը, Հայկ Գրիգորյանը և  Կարեն Անդրեասյանը։ Խորհրդի երեք անդամ՝ Արթուր Աթաբեկյանը, Էդգար Հովհաննիսյանը և Մերի Համբարձումյանը հայտնել էին հատուկ կարծիք՝ դեմ արտահայտվելով Ստեփանյանի նկատմամբ ամենախիստ՝ «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի տեսակին։

2024 թվականի հունիսի 17-ին կայացած  դատական նիստին մասնակցել են Խորհրդի բոլոր անդամները, սակայն ԲԴԽ որոշման մեջ առկա չեն ԲԴԽ անդամներ Քրիստինե Մկոյանի և Վիգեն Քոչարյանի քվեարկության վերաբերյալ տեղեկություններ։

Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ՍԴ ներկայացված դիմումով հարց է բարձրացրել, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման համար անհրաժեշտ է Խորհրդի անդամների ձայների մեծամասնությունը, այսինքն, Խորհրդի անդամների առնվազն 6 ձայն, սակայն դատավորի լիազորությունները դադարեցրել են 5 կողմ ձայնով։

Դատավորը խնդրել է նաև Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով նշված դրույթին տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ դատարանների գերծանրաբեռնվածությամբ և այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված դատավորի կողմից ողջամիտ ժամկետում գործը քննելու և լուծելու դատավարական պահանջի խախտումը դատավորի կարգավիճակի հետ ոչ համատեղելի է և պետք է հանգեցնի «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի կիրառման։

Սահմանադրական դատարանում բարձրացվել է նաև Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հակասահմանադրականության հարցը՝ նկատի ունենալով, որ «դատական իշխանությունը վարկաբեկող», «դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ» ձևակերպումներն ընդհանրական են, չեն բավարարում իրավական որոշակիության ու կանխատեսելիության չափանիշներին, և հանգեցնում են կամայականությունների։

Սահմանադրական դատարանում գործը կքննվի գրավոր կարգով, որպես պատասխանող կողմ ներգրավված է Ազգային Ժողովը։ Գործով զեկուցողը դատավոր Էդգար Շաթիրյանն է։ Նիստը նշանակված է 2025 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին:

Հիշեցնենք, որ  դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ էր դիմել Արդարադատության այն ժամանակվա նախարար Գրիգոր Մինասյանը, և դրա քննությանը, փաստորեն, մասնակցել ու լիազորությունների դադարեցմանը կողմ  է թվեարկել ԲԴԽ այն ժամանակվա նախագահ Կարեն Անդրեասյանը։ Այս որոշումից ամիսներ անց թե՛ Մինասյանը, թե՛ Անդրեասյանը հրաժարական են տվել։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությամբ և ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի մասնակցությամբ կայացված մեկ այլ ԲԴԽ որոշման առնչությամբ ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել։

Խոսքը դատավոր Սուրեն Անտոնյանի վճռի մասին է, որի լիազորությունները դադարեցվել էին 2022 թվականին։ ՄԻԵԴ-ն այս գործով արձանագրել է, որ Անդրեասյանի և Մինասյանի  գործընկերային և անձնական կապերին վերաբերող բոլոր փաստերը վկայում են նրանց  շատ սերտ հարաբերությունների մասին, որը դուրս է եկել մասնագիտական ​​հարաբերություններից:

 

Արաքս Մամուլյան