Ադրբեջանցի ոստիկան է սպանվել Իրանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը, Պետական ​​սահմանային ծառայության հետ համատեղ, Իրանին սահմանակից Յարդըմլիի և Լերիկի լեռնային շրջաններում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի լայնածավալ գործողություն է իրականացրել, գրում է OC Media-ն։ Գործողության ընթացքում, ըստ տեղեկությունների, մեկ ոստիկան սպանվել, ևս մեկը վիրավորվել է թմրանյութերի վաճառողների հետ փոխհրաձգության ժամանակ։

Միջադեպի մասին պաշտոնական տեղեկատվությունը տարածվել է միայն մայիսի 22-ի ուշ երեկոյան, TikTok-ում տեսանյութ հրապարակվելուց հետո, որը հետագայում հեռացվել է։

Տեսանյութում մոտ 10 մարդ է երևում Մասալի շրջանի դպրոցական մարզադաշտի դիմաց՝ հետևելով, թե ինչպես է ուղղաթիռը փորձում վայրէջք կատարել մարզադաշտում։ Մեկնաբանություններում մարդիկ նշել են, որ տեսանյութը նկարահանվել է Յարդըմլի շրջանում, և որ գործողության արդյունքում մի քանի մարդ է զոհվել։

Gazetci անկախ լրատվամիջոցը, որը սոցիալական ցանցերում հրապարակել է այժմ ջնջված տեսանյութը, հայտնել է, որ ոստիկանությունն ու սահմանապահները համատեղ գործողության ժամանակ բախվել են անհայտ անձանց զինված դիմադրությանը։

«Կրակոցների հետևանքով մի քանի ոստիկան վիրավորվել է, իսկ մեկը՝ սպանվել»,- հաղորդում է Gazetсi-ն՝ հղում անելով տեղական աղբյուրին։

Ներքին գործերի նախարարության խոսնակ Էլշադ Հաջիևը հաստատել է միջադեպի փաստը, սակայն ասել է, որ ոստիկաններ չեն զոհվել, միայն մեկը վիրավորվել է։

Երկուշաբթի Պետական ​​սահմանային ծառայությունը հայտնել է, որ մայիսի 23-ին Լենքարանի շրջանում Իրանից թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ ևս մեկ շղթա է բացահայտվել։ Գործողության ընթացքում իշխանությունները պնդում են, որ առգրավվել է 38 կիլոգրամ թմրանյութ և 2890 մեթադոնի հաբ։

Ադրբեջանը պնդում է, որ թմրանյութերի մեծ մասը իր սահմաններ է մտնում Իրանի միջոցով, իսկ Պետական ​​մաքսային կոմիտեն 2021 թվականին հայտարարել է, որ Իրանից եկող թմրանյութերը արտադրվել են Աֆղանստանում։

«Ավանդաբար, այս նյութերը հիմնականում այդ երկրից տեղափոխվում են Իրան, ապա՝ Ադրբեջան։ Թմրանյութերի առաքիչները փորձում են թմրանյութեր հասցնել եվրոպական երկրներ Բալկանյան ճանապարհով՝ տարանցիկ անցնելով Ադրբեջանի տարածքով»,- ասել է կոմիտեի ղեկավար Մասում Ռասուլովը։

Սա Իրանի մաքսանենգների և Պետական ​​սահմանային ծառայության աշխատակիցների միջև 2026 թվականին տեղի ունեցած առաջին փոխհրաձգությունը չէ։ Փետրվարին չորս անհայտ անձինք, որոնք, ըստ իշխանությունների, Իրանից եկել էին Ադրբեջանի Ջալալաբադի շրջան, կրակ են բացել Պետական ​​սահմանային ծառայության և Ներքին գործերի նախարարության աշխատակիցների վրա, սակայն ոչ ոք չի տուժել։ Իշխանությունները հարձակվողներից առգրավել էին ավելի քան 33 կիլոգրամ թմրանյութ և այլ նյութեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի