Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի ինքնաթիռը կորցրել է GPS ազդանշանը Ռուսաստանի սահմանի մոտ

Լուրեր

23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը տեղափոխում էր երկրի պաշտպանության նախարարին, հարձակման է ենթարկվել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի կողմից և ժամանակավորապես կորցրել է GPS ազդանշանը Ռուսաստանի սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է The Times-ը, գրում է The Insider-ը։

Պաշտպանության նախարար Ջոն Հիլին Մեծ Բրիտանիա էր վերադառնում Էստոնիայի հարավ-արևելքում տեղակայված զինվորներին այցելելուց հետո: Dassault Falcon 900LX-ի GPS նավիգատորը խափանվել է և մնացել անգործունակ ամբողջ երեքժամյա թռիչքի ընթացքում։

Նշվում է, որ խանգարումը հանգեցրել է ինքնաթիռի կառավարման վահանակի որոշ բաղադրիչների անսարքության: Օդանավում գտնվող ուղևորներին (ներառյալ լրատվամիջոցի լրագրողին) վստահեցրել են, որ ինքնաթիռը դեռևս անվտանգ է թռիչքի համար։

Կարծիք կա, որ խոչընդոտը գրանցվել է միայն թռիչքի սկզբում՝ Ռուսաստանի տարածքին մոտ: Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք պաշտպանության նախարարի ինքնաթիռը դիտավորյալ թիրախավորվել է։

Սա բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներ տեղափոխող ինքնաթիռի հետ կապված միակ միջադեպը չէ։ 2024 թվականին այն ժամանակվա պաշտպանության նախարար Գրանտ Շապսին տեղափոխող ինքնաթիռի անձնակազմը նմանատիպ խնդրի էր բախվել։ Նա Լեհաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններից վերադառնում էր Մեծ Բրիտանիա, երբ խնդիրը տեղի էր ունեցել Կալինինգրադին մոտենալիս։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի