Օսիպյանը քաղբանտարկյա՞լ․ արցախցի գործիչը հացադուլի մեջ է, քաղհասարակությունը պահանջում է ազատել նրան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի հետ աղմկահարույց միջադեպից հետո ձերբակալված, ապա կալանավորված Արթուր Օսիպյանը 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է։

«Սա քաղաքական հետապնդում է, և Արթուր Օսիպյանը քաղաքական բանտարկյալ է»,- նշում է Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը։

Արցախցի գործիչը մեկ շաբաթ առաջ մոտեցել էր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին և որպես քաղաքացի հարցեր ուղղել նրան։ Սովորական հարցուպատասխանը րոպեների ընթացքում վերաճեց բղավոցների ու վիրավորանքների։

Եվ մինչ անվտանգության աշխատակիցները հեռացնում էին Օսիպյանին, Փաշինյանը շարունակում էր վրդովված բղավել։ Ժամեր անց Օսիպյանին ձերբակալեցին, մեղադրանք առաջադրվեց միանգամից 3 հոդվածով, ինչից հետո՝ կալանավորվեց։

Ձերբակալումից մինչ օրս հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանները իշխանություններից և իրավապահ մարմիններից պահանջում են դադարեցնել Օսիպյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։ 

«Ես արդեն կոչ եմ արել, որ անհապաղ ազատ արձակեն, անկախ նրանից նույնիսկ, որ հացադուլ է հայտարարել, բայց առավել ևս, որ հացադուլ է հայտարարել։ Ես կարծում եմ, որ որևէ նույնիսկ նշույլ, նույնիսկ մոտիկ ինչ-որ «քաղբանտարկյալի» գնահատականին որևէ այսպես մեկնաբանություն տեղ չունի Հայաստանում, և դրա համար որևէ հիմք պետք չի տալ։ Մինչև այժմ չի եղել և այսուհետ ևս պետք է չլինի, նույնիսկ եթե դա ընդամենը իրենք մտադիր են մինչև ընտրությունները իրեն պահել։ Կարծում եմ՝ մեկ օր ավել նույնիսկ չպետք է պահեն Արթուր Օսիպյանին»,- նշում է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

«Ազատություն քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանին» պաստառներով այսօր բողոքի ակցիա էր Կառավարության շենքի առաջ։ Հասարակական և քաղաքական գործիչները պահանջում էին ազատ արձակել արցախցի գործչին։

«Խախտվել է Հայաստանի քաղաքացու սահմանադրական իրավունքը՝ խոսքի ազատության, մտքի ազատության։ Եվ եթե վարչապետի հետ խոսակցության արդյունքում՝ հրապարակային խոսակցության ընթացքում և դրա արդյունքում Հայաստանի քաղաքացին ձերբակալվում է, ուրեմն մենք ապրում ենք բռնապետությունում»,- նշում է Խզմալյանը։ 

Դեռևս ձերբակալվածների պահման վայրում Արթուր Օսիպյանը հացադուլ էր հայտարարել, որը շարունակվում է մինչ օրս։ Նրան ճանաչողները մտավախություն ունեն, որ նա այդպես էլ չի դադարեցնի հացադուլը, ինչը կարող է ողբերգության հանգեցնել։

«Պետք է անապաղ բաց թողնեն Արթուրին, որովհետև Արթուրը իրոք փախած չի, պատերազմի մասնակցած ա և ինքը այն տղան է, որ ես մտավախություն ունեմ, նորից եմ կրկնում, որ կարող է մինչև վերջ գնա, ու եթե էդ տղու առողջության հետ մի բան կատարվի, դրա պատասխանատուն մենք բոլորս գիտենք ով է լինելու»,- նշում է արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը։

Ոչ միայն ազատ պետք է արձակվի, այլև Փաշինյանն Օսիպյանին զրպարտելու համար ներողություն պետք է խնդրի՝ շեշտում են քաղհասարակության ներկայացուցիչները։

«Արթուրը պայման է դրել, որ ինքը հացադուլից դուրս կգա, երբ որ Նիկոլ Փաշինյանը իրենից ներողություն խնդրի։ Մենք չենք կարող հանգիստ նստել՝ իմանալով, որ մեր գործընկերը հիմա այդ վիճակում է, ու, Աստված չանի, իր հետ կարող է ինչ-որ մի բան պատահել։ Այո՛, ես գիտեմ Արթուրին։ Ինքը կասի՝ եթե այսքան տղաները զոհվել են, ես էլ կզոհվեմ ու չեմ նայի այդ ամեն ինչին։ Բայց ինչի՞ համար, էլի, ինչի՞ համար… Միայն դրա համար, որ այդ մարդը հա՞րց է տվել»,- ասում է «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար Մարգարիտա Քարամյանը։

Քաղհասարակության ներկայացուցիչներն ընդգծում են՝ ինչպես Փաշինյանն ընդդիմադիր տարիներին, Օսիպյանն էլ Արցախում էր պայքարում համակարգային կոռուպցիայի դեմ։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով քրեական հետապնդման պատճառներին՝ կարծիք է հայտնել, որ Արթուր Օսիպյանին հետապնդում են, քանի որ նա համարձակվել է բացահայտել Հայաստանի վարչապետի քաղաքականության գաղտնիքը, որը պատճառ դարձավ Արցախի հետագա ոչնչացման համար։ 

Մասնրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան